Հիմնադրում

Կիբերհոգեբանության ինստիտուտը 2021 թ․-ին հիմնադրել են Իվան Ալսինա Ժուրնետ և Արմեն Անդրեասյանը։

Իվան Ալսինա Ժուրնետը կիբերհոգեբան է, պրոֆեսոր և հետազոտող, ով ունի ավելի քան 20 տարվա փորձ այս ոլորտում։ Նա աշխատել է տարբեր կազմակերպություններում և հաստատություններում, ինչպիսիք են՝ Բարսելոնայի Համալսարանը (UB), Բարսելոնայի հիվանդանոցային կլինիկայում, Virtualware-ը, Psious-ը, Humantiks-ը և այլն։

Իվանը նախագծել է համակարգեր, որոնք ուղղված են տագնապային խանգարումների բուժման, մարմնի պատկերի խանգարումների չափման, հռետորական հմտությունների ձևավորման կամ սևեռուն ցավերի կառավարման համար։ Նրա աշխատանքները հրապարակվել են հեղինակավոր ամսագրերում, որոնցից են՝ Computers in Human Behaviour, International Journal of Human Computer Studies, Frontiers in Psychology և Behavior Research Methods ամսագրերը։

Ներկայում նա աշխատում է որպես պրոֆեսոր UVIC-UCC (Իսպանիա) և այլ համալսարաններում՝ անցկացնելով տարածաշրջանում կիբերհոգեբանության հետ կապված եզակի դասընթացներ։

Ունենալով սերտ հարաբերություններ Հայաստանի հետ և մեկ տարի Արմեն Անդրեասյանի հետ ինտեսիվ համագործակցությունից հետո՝ նրանք որոշում կայացրեցին հիմնել Կիբերհոգեբանության Ինստիտուտը։

Ներկայիս Կարգավիճակ

Ներկայումս ինստիտուտը կենտրոնացած է դասընթացներ, վեբինարներ և սեմինարներ անցկացնելու վրա, որպեսզի մատուցի ոլորտի մասնագետներին ուղեցույցներ՝ կլինիկական ծառայությունները բարելավելու նպատակով։

Մենք նաև աշխատում ենք տեխնոլոգիական ռեսուրսները ադապտացնել, գնահատել, ներդնել և կիրառել հոգեկան առողջության և հոգեթերպիայի ոլորտներում։ Սկզբնական նախագծի շրջանակներում մենք ստեղծում ենք լոկալ առանձնահատկությունների վրա հիմնված վիրտուալ միջավայրեր՝ կախվածության և տագնապային խնդիրների բուժման համար։

Վիրտուալ իրականությունը մատուցում է անվտանգ, պաշտպանված և կառավարվող սցենարներ որտեղ այցելուները կարող են սովորել և ամրապնդել մարտավարություններ (ռելաքսացիոն, կոգնիտիվ տեխնիկաներ, սոցիալական ընդունակություններ և այլն)՝ սեփական ցանկալի ռիթմին և տեմպին համապատասխան։

Մեծ շեշտադրում է կատարված ռելաքսացիոն տեխնիկաների վրա՝ հանրության լայն շրջանակներին աջակցություն ցուցաբերելու համար։ Վիրտուալ իրականությունը տալիս է անվտանգ և ղեկավարվող սցենարներ, որտեղ օգտատերերը կարող են փորձարկել ամենատարբեր ռելաքսացիոն տեխնիկաներ՝ հետևելով սեփական տեմպին և ռիթմին՝ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է տեխնիկաների ամբողջական յուրացման համար։

Մեր Թիմը

Armen Adreasyan
Արմեն ԱնդրեասյանԿՎ Հոգեթերապևտ
Chief Empathy Officer
Ivan Alsina Jurnet
Իվան Ալսինա ԺուրնետԿիբերհոգեբան և Հիմնական Զեկուցող
Director
Aida Mukuchyan
Աիդա ՄուկուչյանՄարկետինգի Մասնագետ
Chief Marketing Officer

Կիբերհոգեբանության Ինստիտուտ

Մենք բազմադիսցիպլինար լաբորատորիա ենք `ամենաառաջատար սարքավորումներով, որը կենտրոնանացած է հոգեբանության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական ռեսուրսների նախագծման, զարգացման և վավերացման վրա:

Ուղարկել