Թվային Աշխարհներ - Իրական Ռելաքսացիա

The Institute of CyberPsychology

Վերջին 25 տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են տպագրվել վիրտուալ իրականության էքսպոզիցիոն թերապիայի օգտագործմամբ տագնապային խանգարումների միջամտության էֆեկտիվության վերաբերյալ (Krijn, Emmelkamp, Olafsson & Biemond, 2004; Meyerbröker & Emmelkamp, 2010 Opris et al., 2012; Parsons & Rizzo, 2008; Powers & Emmelkamp, 2008; Turner & Casey, 2014): Սակայն սակավ թվով հետազոտություններ են անդրադարձել լայն զանգվածների հետ աշխատանքում սթրեսի կառավարման և հոգեկան առողջության պահպանման հիմնահարցերին։

Այս կոնտեքստում,ext, հետազոտություն է անցկացվել Universitat de Vic — Universitat Central de Catalunya - ում հետազոտելու վիրտուալ իրականությամբ և աուդիո ուղեկցմամբ մատուցված միջավայրի էֆեկտիվությունը՝ ռելաքսացիայի և դրական հույզերի խթանման ճանապարհին՝ ոչ կլինիկական պայմաններում։ Օգտագործելով within-subject փորձարարական նախագծում՝ 30 առողջ մասնակիցների տրամադրվել է 2 իրավիճակ Google Daydream սաղավարտներով։

Իրավիճակ 1

Catatonic․ 360 աստիճանի սարսափ ֆիլմ, որտեղ մասնակիցը դառնում է հոգեբուժարանի այցելու։ 7 րոպեների ընթացքում մասնակիցները իրենց <<մաշկի վրա զգում են>> ամենատարբեր բարդություններ։ Այս հետազոտությունում կատատոնիկը օգտագործվել է մասնակիցների մոտ այդ պահին բացասական հույզեր և տագնապ հրահրելու նպատակով։

Իրավիճակ 2

Relax VR․ ՎԻ հավելված, որը հատուկ նախագծված է օգնելու օգտատերերին՝ հաղթահարելու սթրեսն ու տագնապայնությունը։ Հավելվածը պարունակում է իմմերսիվ 360 աստիճանի բնապատկերների հոլովակներ՝ ուղեկցվող ուղղորդող ձայնով և մեղմ երաժշտությամբ։ Այս հետազոտության կոնտեքստում օգտագործվել է 5 րոպեանոց ուղեկցող ուղղորդիչ ձայն՝ հիմնված Յոգա Նիդրայի տեխնիկայի վրա՝ խթանելու դրական հույզերը և <<փոխարինելու>> կատատոնիկից խթանված բացասական հույզերը։

 

Յուրաքանչյուր ՎԻ փորձառնությունից առաջ և հետո անց են կացվել հետևյալ մեթոդիկաները․ State-Trait Anxiety Inventory (STAI-S, Spielberger, Gorsuch, Lushene, Vagg, & Jacobs, 1983) and Positive and Negative Affect Schedule (PANAS, Watson, Clark, & Tellegen, 1988). Ինչպես նաև անց է կացվել ANOVA-ի կրկնվող չափումներ։

Արդյունքները ցույց տվեցին, որ կատատոնիկը բարձրացրել է տագնապայնությունը (p<.001), խթանել է ինտենսիվ բացասական հույզեր (p<.001), և նվազեցրել է դրական հուզական ֆոնը (p<.001) մասնակիցների շրջանում։ Սակայն, Relax VR-ի փորձառնությունից հետո տագնապայնության (p<.001) և բացասական հուզական ֆոնի (p<.001) աստիճանները զգալիորեն նվազել են՝ հասնելով սկզբնականից ցածր մակարդակի։ Նույն կերպ Relax VR նպաստել է դրական տրամադրության առաջացմանը մասնակիցների շրջանում։

Հետազոտությանը ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ․ https://goo.gl/fxv9MCԱբստրակտը կարելի է պահանջել․ http://www.relaxvr.co/research.

Հետազոտությունը ենթադրում է, որ ՎԻ տեխնոլոգիաներով հնարավոր է հասնել տրամադրության տատանումների տարբեր եղանակներով օգտատերերի շրջանում, մասնավորապես, ՎԻ-ի օգտագործումը որպես սթրեսի կառավարման գործիք թվում է խոստումնալից։Այս հետազոտությանը հաջորդել են կլինիկական պայմաններում անց կացված հետազոտությունների շարք։

Հղումներ

Krijn, M., Emmelkamp, P. M. G., Olafsson, R. P., & Biemond, R. (2004). Virtual reality exposure therapy of anxiety disorders: A review. Clinical Psychology Review, 24(3), 259–281. DOI: 10.1016/j.cpr.2004.04.001

Meyerbröker, K., & Emmelkamp, P. (2010). Virtual reality exposure therapy in anxiety disorders: a systematic review of process-and-outcome studies. Depression and Anxiety, 27(10), 933–944. DOI: 10.1002/da.20734

Opris, D., Pintea, S., García-Palacios, A., Botella, C., Szamosköki, S., & David, D. (2012). Virtual reality exposure therapy in anxiety disorders: a quantitative meta-analysis. Depression and Anxiety, 29(2), 85–93. DOI: 10.1002/da.20910

Parsons, T., & Rizzo, A. (2008). Affective outcomes of virtual reality exposure therapy for anxiety and specific phobias: a meta-analysis. Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry, 39(3), 250–261. DOI: 10.1016/j.jbtep.2007.07.007

Powers, M., & Emmelkamp, P. (2008). Virtual reality exposure therapy for anxiety disorders: a meta-analysis. Journal of Anxiety Disorders, 22(3), 561–569. DOI: 10.1016/j.janxdis.2007.04.006

Turner, W.A., & Casey, L.M. (2014). Outcomes associated with virtual reality in psychological interventions: where are we now? Clinical Psychology Review, 34(8), 634–644. DOI: 10.1016/j.cpr.2014.10.003

Ի սկզբանե հրապարակվել է․ www.relaxvr.co.

Կիսվեք Հրապարակմամբ