Վիրտուալ իրականությունը՝ որպես սթրեսը և տագնապը հաղթահարելու միջոց

21-րդ դարում, սթրեսային, տագնապային խանգարումները, ինչպես նաև դեպրեսիան դարձել են առօրյայի անբաժանելի մասը։ Ըստ որոշ հետազոտությունների (https://www.hcp.med.harvard.edu/ncs/)` տագնապային և տրամադրության խանգարումների տարածվածությունը կյանքի ընթացքում համապատասխանաբար կազմում է 31․2 և 21․4 տոկոս։ Ի հավելում դրան՝ միլիոնավոր մարդիկ ունենում են բացասական տրամադրության սրված վիճակներ՝ չունենալով որևէ հոգեկան սպեկտորի խանգարում։ Այս տվյալները կարևոր ցուցիչներ են ոչ միայն այն առումով, որ վերը նշված խնդիրներ ունեցող մարդկանց թիվը բարձր է, այլ նաև, որ դրանք ունենում են բացասական ազդեցություն կյանքի բարեկեցության վրա` երբեմն նույնիսկ հանգեցնելով լուրջ խնդիրներ սոցիալական, անձնական և պրոֆեսիոնալ կյանքում։

Տագնապայնության, սթրեսի և դեպրեսիայի մեծ տարածվությունը մարդկության շրջանում և այն լուրջ հետևանքները, որոնք հարուցվում են վերջիններիս պատճառով, ստիպում են մշակել, զարգացնել և ներդնել խնդիրների հաղթահարման նոր, ավելի էֆեկտիվ ռազմավարություններ։.

Ռելաքսացիոն տեխնիկաները ունեն զգալի էմպիրիկ ապացույցների հենք, որոնք փաստում են վերջիններիս էֆեկտիվ լինելու հանգամանքը՝ բացասական հույզերի նվազեցման հետ աշխատանքում, սակայն դրանք ունեն նաև որոշ սահմանափակումներ․

  • Ռելքասացիոն պրոցեդուրաները դժվար են յուրացվում։
  • Բոլոր ռելաքսացիոն մեթոդները պահանջում են կրկնվող փորձառնություն՝ հետևաբար զգալի ժամանակ վարժվելու համար։
  • Ավանդական ռելաքսացիոն տեխնիկաները պահանջում են զարգացած երևակայություն։
  • Դրանք պահանջում են նաև կենտրոնացվածություն, սակայն հայտնի է, որ կենտրոնացվածության պակասը ներկայումս հասարակության ընդգծված խնդիրներից է։

Դրական Արդյունքներ

Բարեբախտաբար, տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսին է օրինակ վիրտուալ իրականությունը (ՎԻ), կարող է խթանել ռելաքսացիոն գործընթացը ինչպես կլինիկական, այնպես էլ սովորական պայմաններում։ Նախ և առաջ, ՎԻ տեսարանները ապահովում են ավելի իրական և վառ փորձառնություն, քան մարդկանց կողմից սեփական երևակայության մեջ ստեղծած պատկերները։ Որպես հետևանք՝ մարդու մոտ առաջանում են ավելի վառ և տևական բնույթ կրող հույզեր, քան որևէ այլ պարագայում։ Երկրորդ, ՎԻ-ն ապահովում է անվտանգ և վերահսկվող սցենարներ, երբ օգտվողները կարող են փորձել տարբեր հանգստացնող տեխնիկաներ իրենց հարմար տեմպով և այնքան անգամ, որքան պահանջվում է տեխնիկան յուրացնելու ճանապարհին: Եվ վերջապես կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ ՎԻ-ում ձեռք բերված ընդունակությունները (օրինակ՝ ռելաքսացիոն տեխնիկաների տիրապետումը) հեշտությամբ տեղափոխվում են իրական կյանք։

Մոտ երկու տասնամյակ կատարված հետազոտություններից հետո՝ ՎԻ համարվում է ուժեղ միջոց՝ տարբեր հոգեբանական և վարքային խնդիրների հետ աշխատանքում։ Մասնավորապես, գիտափորձերն արդեն իսկ փաստել են, որ այս տեխնոլոգիաները բարձրացնում են ամենադասական ռելաքսացիոն տեխնիկաների էֆեկտիվությունը՝ զուգահեռաբար տնտեսելով ահռելի ժամանակ։.

Ներկայումս Կիբերհոգեբանության ինստիտուտը աշխատում է ադապտացնել, գնահատել, ներդնել և կիրառել լոկալ իրականության առանձնահատկությունների վրա հիմնված նման համակարգեր։ 

Կիսվեք Հրապարակմամբ